News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրք հաքերների emPer0rshiP անվանվող խումբը հունվարի 29-ին կոտրել է Smart Systems-ի սերվերը, որի վրա տեղադրված հայկական 295 կայքերի աշխատանքը խափանված է, հաղորդում է PCNews.am կայքը: Այժմ ընթանում է կայքերի վերականգնումը:

Հարձակման ենթարկված կայքերում գրված է «Մի հավատա հայերի ստին»: Բացառված չէ, որ հարձակումն իրականացվել է թուրք եւ ադրբեջանցի հաքերների համագործակցության արդյունքում:

Որպես պատասխան քայլ, հայ հաքերների mozambicoArmeniCo խումբը կոտրել է ավտոբիզնեսով զբաղվող ադրբեջանական մի խոշոր ընկերության կայք: Ադրբեջանական կայքում հայ հաքերները տեղադրել են հայտնի երգի խոսքերը. «Հասնենք Սասուն, մտնենք Վան… Մուշ, Ալաշկերտ, Արդահան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ