News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում թռչունների որսաշրջանը կշարունակվի մինչեւ փետրվարի 28-ը, սակայն «Էկոլուրը» տեղեկացնում է, որ որսորդների կողմից սպանվող թռչունների մեջ կան նաեւ Կարմիր գրքում գրանցված տեսակներ։

Հայաստանի թռչունների պահպանման միության (ASPB) նախագահ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության եւ  հիդրոէկոլոգիայի կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը «ԷկոԼուր»-ին ասել է հետեւյալը. «Թռչուններին, որոնց սպանում են մեր որսորդները, չի թույլատրվում կրակել: Դրա համար չի կարող տրված լինել որեւէ արտոնագիր:

Այդ, այսպես կոչված, որսորդները գաղափար անգամ չունեն, թե ինչ տեսք ունեն թռչունների տեսակները, որոնց նկատմամբ որսը թույլատրվում է:

Նրանց համար թե ձկնկուլը, թե փոքր սուզակը, բոլորը բադեր են։ Միայն մեկ օրվա ընթացքում մենք տեսանք, թե ինչպես սպանեցին փոքր ձկնկուլին, որը գրացված է Հայաստանի Կարմիր գրքում, սովորական հողմավար բազեին: Սովորական հողմավար բազեն մեծ օգուտ է բերում: Այս թռչունը կրծողներ է որսում: Մենք փորձում ենք պահպանել այս տեսակը, որպեսզի պաշտպանենք դաշտերը։ Իսկ երկնագույն ալկիոնին եւ մոխրագույն տառեխին նույնիսկ չվերցրեցին: Հասկանալի չէ, թե ինչու նրանց սպանեցին, պարզապես զվարճանքի՞ համար»:

ASBP-ի նախագահը կարծում է, որ որսորդության համար արտոնագիր տալուց առաջ հարկավոր է ստուգել որսորդների գիտելիքները: «Պետք է մինիմում գիտելիքներ ունենալ թռչունների տեսակների մասին, Հայաստանի բնության մասին, այն մասին, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ այս կամ այն տեսակի կորստի դեպքում»,- կարծում է Ղասաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ