News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր՝ փետրվարի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որի ժամանակ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովը վարել է Սերժ Սարգսյանը:

Համաժողովի օրակարգի շրջանակներում ներկայացվել են Ֆեդերացիայի 2009-2010թթ. աշխատանքների եւ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, նախանշվել են Ֆեդերացիայի 2011-2012թթ. աշխատանքների հիմնական ուղղությունները: Այնուհետեւ տեղի են ունեցել Ֆեդերացիայի նախագահի, նախագահության կազմի ընտրություններ:

Հաշվետու ժամանակաշրջանում Ֆեդերացիայի կատարած աշխատանքը գնահատվել է բավարար:

Ընտրվել է նաեւ 64 անդամից կազմված Ֆեդերացիայի նախագահության կազմ:

Այնուհետեւ տեղի է ունեցել Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւներ է հանձնել Հայաստանի 2011թ. չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանին, երկրորդ եւ երրորդ տեղերի մրցանակակիրներ Սամվել Տեր-Սահակյանին եւ Զավեն Անդրիասյանին:  Ընդգծվել է, որ առաջին անգամ մեր երկրի առաջնությունների անցկացման պատմության ընթացքում այդ մրցաշարն ամբողջովին հավաքել է գրոսմայստերական կազմ:

Համաժողովից հետո տեղի է ունեցել ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը: Նախագահությունը հաստատել է նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածուներին, ովքեր Ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, մտնում են Ֆեդերացիայի խորհրդի կազմի մեջ: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է դարձել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ` Յուրի Առուստամյանը, Գագիկ Գեւորգյանը, Հովիկ Խալիկյանը, Լեւոն Յոլյանը, Տիգրան Սարգսյանը, Աշոտ Վարդապետյանը, գործադիր տնօրեն` Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար` Գագիկ Հովհաննիսյանը:

Նիստում հաստատվել են նաեւ Ֆեդերացիայի հանձնաժողովների կազմը եւ հանձնաժողովների նախագահները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Orange Fitness-ը նշեց 10-րդ տարեդարձը
Orange Fitness-ը առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը…
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Բրազիլիայում ձերբակալվել են Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող անձինք
Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ…
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտո)
Եզրափակիչում՝ Ֆրանսիա - Պորտուգալիա...
Սերժ Սարգսյանը Մոսվկայում ներկա է եղել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացմանը
Ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին...
Բարով եկար քո հողը, քո տունը. հայ կին պատգամավորը՝ Արաս Օզբիլիսին
Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է...
Ամենաշատ