News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահն ամերիկյան դիվանագետներին ասել է, թե «դամոկլյան սուրը» կախված է ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի վրա: Նրա խոսքերը նշված են ամերիկյան հեռագրում, որ հրապարակել է Wikileaks կայքը, հաղորդում է թուրքական «Hurriyet Daily News and Economic Review»-ն: Իլհամ Ալիեւը  նկատի է ունեցել ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Ըստ այդ հեռագրի (փետրվար 2010թ.)՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բեռնսի եւ Ալիեւի հանդիպմանը Ադրբեջանի նախագահը կիսվել է իր մտահոգությամբ՝ հայ-թուրքական կարգավորման եւ ղարաբաղյան գործընթացի կապակցությամբ:

Բեռնսն ասել է, որ ԱՄՆ-ը կարծում է, թե հայ-թուրքական արձանագրությունների հարցում առաջընթացը կարող է քաղաքական միջավայր ստեղծել, որպեսզի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավելի ճկուն լինի ղարաբաղյան կարգավորման հարցում: «Ալիեւն ասել է, թե Ղարաբաղի հարցում առաջընթացի համար առնվազն 5-6 ամիս է անհրաժեշտ»,- ասված է հեռագրում: Ալիեւն առաջարկել է, որ արձանագրությունների վավերացումը հետաձգվի ապրիլի 24-ից հետո:

Ադրբեջանի նախագահը նաեւ իր բացասական կարծիքն է հայտնել արձանագրությունների վավերացման մասին, բողոքել է, թե հայերն առաջարկել են նշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետներ:

«Դա ըստ Ալիեւի, կխաթարի համաձայնագրի ողջ կարկասը: Նա նշել է, թե Հայաստանը խոցելի է իր մեկուսացման մեջ, քանի որ կախված է իր սփյուռքի դրամական փոխանցումներից, նաեւ գազի եւ էլեկտրականության ներկրումից»,- ասված է հեռագրում:

Ինչ վերաբերում է Իրանին, ըստ հեռագրի նախագահ Ալիեւը հայտարարել է, թե աջակցում է տնտեսական մեկուսացմանը եւ կարծում է, որ դա կարող է արդյունավետ լինել, եթե իրականացվի լայն կոալիցիայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ