News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Ամուլսարի ոսկու հանաքավայրի բաց շահագործումը, մոտակայքում բնակվող մարդկանց առողջության վրա թողած բացասական ազդեցությանը զուգահեռ, առաջին հերթին կարող է մեծ վնաս հասցնել հանգստարանային Ջերմուկ քաղաքին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման մտավախություն հայտնեց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը։

Նրա խոսքով, թեպետ այսօրվա ադրությամբ, 100 տոկոսով հնարավոր չէ պնդել, որ ոսկու հանքի շահագործման հետեւանքով առաջացած թունավոր արտանետումների փոշին կարող է հասնել մինչեւ Ջերմուկ, սակայն դրա հավանականությունը շատ մեծ է։

«Հանքի բաց շահագործման մասով մենք լուրջ անհագստություններ ունենք եւ մեր այդ անհանգստությունների վերաբերյալ հարցում ենք արել հետախուզման արտոնագիր ստացած «Գեոթիմ» ընկերությանը, որն առայժմ հավաստիացնում է, որ իրենց  գործունեությունը ոչ մի կերպ չի կարող ազդել Ջերմուկի շրջակա միջավայրի վրա։ Նրանք մեզ հավաստիացնում են, որ իրենց իսկ կողմից իրականացված ուսումնասիրություններն ու  ստուգումները ցույց են տվել՝ ծանր մետաղների փոշին 6 կիլոմետրից ավել չի տարածվում։  Սակայն մեր ուսումնասիրությունները դեռ նոր են սկսվում, եւ առավել հստակ դիտարկումներ կունենաք որոշ ժամանակ անց։ Անկասկած, պահանջելու ենք նաեւ անկախ փորձագիտական քննություն»,- ասաց Զարաֆյանը։

Ամփոփելով՝ «Էկոլուր» ՀԿ-ի նախագահը նկատեց, որ Ամուլսարի ոսկու հանաքավայրի բաց շահագործումը իր բացասական անդրադարձը կունենա նաեւ մոտակա գյուղերի բնության եւ դրանց բնակիչների առողջության վրա։

Նշենք, որ հանքի հետախուզման արտոնագիրն ստացել է «Գեոթիմ» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է կանադական Lidian International ընկերության շահերը: Ընկերության տվյալներով հանքավայրը պարունակում է 1.4 միլիոն ունցիա ոսկի (մոտ 40 տոննա): Ոսկու կորզման համար ընկերությունը ենթադրում է կիրառել կույտային տարալվացման (метод  кучного выщелачивания) մեթոդ, ինչի դեպքում կարելի է 95-97 տոկոս ոսկի կորզել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը Աֆրիկայի եւ Իրաքի մի շարք երկրների ներգրավմամբ. փոխնախարար
Հայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը...
ՄՊՀ նախագահ. ՀՀ սպառողների պաշտպանության մասին օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵՄ ստանդարտներին
Գեղամ Գևորգյանը շեշտել է, որ Հայաստանն այսօր սպառողների շահերի պաշտպանության առումով շատ կարևոր փուլում է գտնվում. քննարկումներ են...
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Ամենաշատ