News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նուբարաշենի նախկին թիվ 18 հատուկ դպրոցի մանկավարժներն աշխատանքից չեն ազատվի՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի հետ միավորման հետեւանքով: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով այսր՝ փետրվարի 2-ին հանդիպել է թիվ 18 հատուկ դպրոցի մանկավարժներին եւ փարատել նրանց մտավախությունները:

Հանդիպման ընթացքում նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ միավորման ընթացքում մանկավարժները չեն հեռացվելու աշխատանքից, իսկ երեխաների ապագան  «չի մատնվելու բախտի քմահաճույքին»։ Նախարարը հավաստիացրել է, որ աշխատակազմից որեւէ մեկը գործազուրկ չի դառնալու, «Փոքր Մհեր» ռազմամարզական կրթահամալիրի դեկավարության առջեւ խնդիր է դրված բոլորին ապահովել աշխատանքով։

«Ձեզ հնարավորություն է տրվում աշխատել նոր պայմաններում եւ նոր, ժամանակակից պահանջներին համապատասխան, ինչը կնպաստի ձեր  մասնագիտական հմտությունների լիարժեք դրսեւորմանը»,- նշել է նախարարը։

Երեխաների ճակատագրի վերաբերյալ նախարարը նշել է, որ դպրոցը նախատեսված էր հակասոցիալական վարք դսեւորած երեխաների համար, մինչդեռ այնտեղ ընդգրկված էին հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ։ Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ  մինչեւ այս ուսումնական տարվա ավարտը նրանք կշարունակեն ապրել նույն կերպ, իսկ ամռան ամիսներին կիրականացվի երեխաների կարիքների գնահատում եւ յուրաքանչյուրի համար կտրվի համապատասխան լուծում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ