News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուս իրավապաշտպան Եվգենի Իխլովը կարծում է, որ ՌԴ իրավապահ մարմինները 2006-ին Վրաստանի քաղաքացիներին արտաքսել են ստալինյան մեթոդներով: Ըստ «Ռոսբալտի», «Իմեդի» հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ասել է. «Դա մեզ համար բարոյական աղետ էր»:

«Մենք չէինք կարծում, որ ռուսական իշխանությունները պատրաստ էիննման նացիստական գործողությունների: Իրավապահ մարմինները գործել են ստալինյան մեթոդներով: Գլխավորն այն չէ, որ ինչ որ տխմար հրամայել է, այլ այն, թե ինչ էնտուզիազմով էր իրականացվում այդ ֆաշիստական հրահանգը»,- ասել է Իխլովը:

Պարզվում է, որ «ռուսները պատրաստ են նացիստական գաղափարախոսությանը»: «Մեր իշխանությունները կարծում էին, որ այստեղից (Ռուսաստանից)  արտաքսված վրացիները պաշտոնանկ կանեն Սահակաշվիլիին: Փաստացի Ռուսաստանը վրացի բնակչությանը պատանդ էր վերցրել ճիշտ այնպես, ինչպես նացիսատանակ Գերմանիան ժամանակին վարվեց հրեաների հետ: Մեր միակ նպատակն է աշխարհին ցույց տալ, որ այսպես շարունակվել չի կարող»,- ասել է իրավապաշտպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ