News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի դաշնային դատարանը Գլենդելի հայազգի բնակիչ, վեց հայկական պարբերականների հրատարակիչ Նավասարդ Պետրոսյանին դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման` ապօրինի գումարների լվացման եւ կեղծ ցուցմունքներ տալու մեղադրանքով: Glendalenewspress-ի փոխանցմամբ` 61-ամյա Պետրոսյանը նաեւ 3 տարվա փորձաշրջան կանցնի ազատազրկումից հետո:

Ըստ մեղադրանքի` Պետրոսյանը 2002-ից 2007 թվականները գումարներ է լվացել Medicare եւ Medicaid  առողջապահական բժշկական համակարգերի մեքենայություններով զբաղվող ընկերությունների համար: Պետրոսյանի հասցրած վնասի չափը կազմում է 3 միլիոն դոլար: Նավասարդ Պետրոսյանի հանցակիցը` Անդրոնիկ Պետրոսյանը 2008թ. դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման:

Նավասարդ Պետրոսյանին, մասնավորապես պատկանում են Rainbow Magazine, Kroonk Magazine, Health and Beauty Magazine, Avangard Weekly, TV Time եւ Muse Magazine հայալեզու հանդեսները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ