News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այն մեղքերը, որը Սահակաշվիլին հասցրել է գործել իր նախագահ լինելու ընթացքում, կհերիքեն  30 նախագահների ձերբակալելու համար: Վրացական «Ասավալի-դասավալի» թերթին տված հարցազրույցում նշել է Վրաստանի լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին:

«Հիշում եմ, թե ինչպես էին փախստականները  հավատում Սահակաշվիլուն, որ նրա օգնությամբ կվերադառնան Սոխումի, իսկ հիմա անիծում են նրան: Թող այսօր ոչ մի փախստական չբողոքի եւ ինքն իրեն մեղադրի»,- ասել է նա ու հավելել. «Սահակաշվիլին «թոզ փչեց» բնակչության աչքերին, քայքայեց, քանդեց Վրաստանը: Եթե ժողովուրդը դուրս գա փողոց բողոքի, ապա նա միմիայն պետք է պահանջի Սահակաշվիլու հրաժարականը»:

Շալվա Նաթելաշվիլին հավաստիացրել է, որ Վրաստանի նախագահն իր մութ գործունեությունը շարունակելու համար սպանել է տվել  ոչ միայն Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիային, այլեւ վրաց գործարար Բադրի Պատարկացիշվիլիին:

Այնուհետեւ անդրադառնալով փախստականների խնդրին, ընդդիմության ներկայացուցիչը նշել է, որ Սահակաշվիլիին ձեռնտու է փախստականներին զրկել փախստականի կարգավիճակից, որպեսզի Վրաստանը վերջնականապես կորցնի Աբխազիան եւ Ցխինվալին:

«Եթե չունենք փախստական, ապա չենք կարող պահանջել, որ հետ վերադարձնեն մեր կորցրած տարածաշրջանները: Հատկապես, որ փախստականներն արդեն ունեն իրենց մշտական ապրելավայրը, ապա նա իրավաբանորեն արդեն փախստական չի կարող համարվել»,- ասել է Նաթելաշվիլին ու ընդգծել. «Վրաստանը թույլ չի տա, որ 2013 թվականին Սահակաշվիլին վարչապետ նշանակվի: Վրաստանն ուզում է, որ ինքն ընտրի իր նախագահին, իսկ Սահակաշվիլին պետք է խեղդվի իր գործած մեղքերի մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ