News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը խոստովանել է, որ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ «լարվածություն եւ տարաձայնություններ» կան:

Նրա պարզաբանմամբ, դրա պատճառն այն է, որ հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առայժմ չի հստակեցրել, թե արդյոք առաջիկա նախագահական ընտրություններում սատարելո՞ւ է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե՞ սեփական թեկնածուն է առաջադրելու: Ավելին, անցած տարի Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում փորձելու է ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը` 50+1 տոկոսը:

«Իրենք (ԲՀԿ-ն) իրավունք ունեն: Պարզապես եթե ճշգրտված լիներ` այլ հարաբերություններ կլիներ», - «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում ասել է Զոհրաբյանը: Նա տեղեկացրել է, որ իրենք փորձել են ճշտել, թե ո՞ւմ թեկնածությունն է ԲՀԿ-ն սատարելու 2013-ի նախագահական ընտրություններում, բայց հստակ պատասխան չեն ստացել:

«Իրենք ասել են, որ 2012 թվականից հետո իրենք կասեն այդ մասին», - նշեց Զոհրաբյանը` հավելելով, թե Հանրապետականը, անշուշտ, կուզենար, որ ԲՀԿ-ն սատարեր իրենց թեկնածուին` նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես այդ մասին արդեն հայտարարել է իշխող կոալիցիայի մաս կազմող ՕԵԿ-ը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի հարաբերությունների միջեւ լարվածությունը ակնհայտ երեւաց այն ժամանակ, երբ օրերս Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե ցանկության դեպքում Ռոբերտ Քոչարյանը վաղուց կարող էր գլխավորել ՀՀԿ-ն, ինչին հետեւեցին Հանրապետական կուսակցության կոշտ հայտարարությունները: Երեկ՝ փետրվարի 2-ին ԲՀԿ առաջնորդը հանդես է եկել հայտարարությամբ` վստահեցնելով, որ չի ցանկացել վիրավորել ո՛չ Հանրապետական կուսակցությանը, ո՛չ էլ ՀՀԿ-ի նախագահին:

Այս պարզաբանման վերաբերյալ, Ռազմիկ Զոհրաբյանը նշել է, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո խնդիրը կարելի է փակված համարել եւ «քաղաքական քարկոծություն» այլեւս տեղի չի ունենա:

«Բայց ես չեմ կարող երաշխիքներ տալ, որ մինչեւ 2012 թվականի մայիսը այլեւս չի լինի», - «Ազատությանն» ասել է Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան
Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս...
Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին...
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ամենաշատ