News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը իր փաստաբանների միջոցով հղած ուղերձում անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանությանը։

Firat գործակալության փոխանցմամբ՝  Օջալանը նշել է, թե քրդերի նկատմամբ իրականցված ցեղասպանության սկիզբը հանդիսանում է 1925-ի փետրվարի 15-ը։ «Քրդերից առաջ գոյություն ունի Հայոց ցեղասպանությունը, սակայն քրդերի նկատմամբ այն ավելի ծանր իրագործվեց եւ իրագործվում է։ Քաղաքական ցեղասպանությունները շարունակվում են։ Եթե քրդական կուսակցությունները չհավաքվեն եւ այս իրավիճակը ճիշտ չգնահատեն, ճիշտ առաջնորդություն չի կարող լինել»,-նշել է Օջալանը։

Ըստ PKK-ի առաջնորդի՝  քրդերի ցեղասպանությունը սկսել են աշխարհիկ-ժողովրդականները (Աթաթուրքի կուսակցությունը), իսկ  ներկայումս այն շարունակում են թյուրք-իսլամիստները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ