News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երեկ` փետրվարի 8-ին Մոսկվայում մեկնարկել է շախմատի «Աերոֆլոտ-օփեն» բաց փառատոնի հոբելյանական` 10-րդ մրցաշարը: Մրցաշարին Հայաստանից մասնակցում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, ինչպես նաեւ բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը:

1-ին տուրում Սերգեյ Մովսեսյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Տիգրան Պետրոսյանը հաղթեց ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովին:

Նշենք, որ մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար եվրո պարգեւավճար եւ ձեռք կբերի այս տարի Դորտմունդում կայանալիք սուպերմրցաշարի ուղեգիր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ