News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Իրանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է անցկացվել։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական АPА գործակալությունը, ակցիային մասնակցել են աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի, սփյուռքի միջազգային կենտրոնի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ղարաբաղյան պատերազմի վետերաններ, ուսանողներ:

Պիկետն անցկացվել է «Ահմադինեժադի եւ բարեկամությունը Սարգսյանի հետ՝ Իրանի մահմեդական ֆանատիզմի իրական դեմք», «Ամոթ մարդասպանների հովանավորներին», «Պարսիկները, ռուսները, հայերը՝ թուրքերի թշնամիներ», «Միասնական Ադրբեջան՝ Թավրիզում գտնվող կենտրոնով» եւ այլ կարգախոսներով։

Դեսպանության աշխատակիցները չեն ընդունել ակցիայի մասնակիցների բանաձեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ