Ստավրոպոլի երկրամասի Լեւոկումսկի շրջանում դատավճիռ է կայացվել ազգությամբ թուրք երեք քաղաքացիների հանդեպ, որոնք մեղավոր են ճանաչվել անչափահաս աղջկա բռնաբարելու մեջ։ Տուրքսադ գյուղի 43, 18 եւ 14-ամյա բնակիչները մեղադրվել են նրանում, որ 2010 թվականի սեպտեմբերի 27-ի երեկոյան բռնաբարել են դատապարտվածներից մեկի դասարանցուն։
Ինչպես հայտնում է Ռուսաստանի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, անչափահասն իր զարմիկի եւ հոր հետ աղջկան դուրս են բերել գյուղի տարածքից եւ հերթով բռնաբարել: