News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավար Բեկոր Փափազյանն արձագանքել է մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, թե իր աշխատավարձը 6,2 մլն դրամ է (հրապարակումը վերնագրված է «6,2 մլն աշխատավարձը մի քիչ շատ չէ՞»):

Բեկոր Փափազյանի պատասխանում նշվում է.

«Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի աշխատավարձը հրապարակման մեջ ներկայացված է առանց հարկային պահումների: Աշխատավարձի մասին տեղեկությունները խիստ անձնական են, եւ դրանց հրապարակումը կարելի է դիտարկել որպես «անձնական կյանքին միջամտութուն»: Այս պաշտոնի համար աշխատավարձը քննարկվում եւ հաստատվում է Մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանք, որ Հիմնադրամի իրականացրած ծրագրերը մի քանի տասնյակ միլիոն դոլարի են հասնում` գործադիր տնօրենի աշխատավարձը պետք է համահունչ լինի դրանց: Մրցունակության հիմնադրամում աշխատավարձերը սահմանվում են` ելնելով Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններում առաջարկվող աշխատավարձերից: «Մեզ համար սկզբունքային է, որ համապատասխան որակավորում եւ կրթություն ստացած մասնագետներ հավաքագրենք` մեր ծրագրերն իրականացնելու համար: Դա նշանակում է, որ պետք է առաջարկենք շուկայում մրցունակ` այն է` միջազգային կազմակերպություններում առաջարկվող աշխատավարձ»,- նշել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են. ԱՄՆ դեսպան
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են։ Ես շատ լավատես եմ ամերիկյան և այլ օտարերկրյա...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է...
Ինչպե՞ս Հայաստանն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. քննարկում
ավ մշակված հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը երկրում...
Բադասյանը Համաշխարհային բանկի  գործընկերների հետ քննարկել է մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք  ծրագրերը
Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում…
ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին...
«Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ». Փաշինյանը՝ պետական ծախսերի մասին
Այո, կառավարությունը պարտավոր է հավաքված գումարները ծախսել…
Ամենաշատ