News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ փետրվարի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին եւ ներկայացրել իրադրությունը հայ-ադրեբաջանական շփման գծում:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեյրան Օհանյանը նշել է, որ հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ու հատկապես դիպուկահար գործողությունների ակտիվացման կապակցությամբ, որի չեզոքացման ուղղությամբ հայկական կողմը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ:

Սեյրա Օհանյանը մտահոգություն է հայտնել նաեւ գերիների վերադարձման վերաբերյալ 2010թ. հոկտեմբերին Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունների` Ադրբեջանի կողմից ոչ լիարժեք կատարման եւ գործընթացին խոչընդոտելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը միակարծիք են եղել հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման կարեւորության շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ