Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը ուղեւորի վատ ինքնազգացողության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Ստավրոպոլի օդանավակայանում: Այդ մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է օդանավակայանի ղեկավարությունը:
«Ինքնաթիռում ուղեւորն իրեն վատ է զգացել, ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստավրոպոլում: Դեպքի վայր է կանչվել բժիշկների բրիգադը, ուղեւորին հոսպիտալացրել են, ինքնաթիռն այս պահին պատրաստվում է թռիչքի: Բոլոր ծառայություններն օպերատիվ են աշխատել», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ինքնաթիռը Վնուկովո օդանավակայան պետք է ժամաներ Մոսկվայի ժամանակով 16:55-ին, հետաձգումը ժամից մի փոքր ավել կլինի, հաղորդում է օդանավակայանի չվերթների ժամանման տեղեկատվական օնլայն ցուցատախտակը: