News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գյումրիի Թատերական հրապարակում այս պահին բողոքի ինքնաբուխ հանրահավաք է ընթանում, որին մասնակցում են Գյումրի-Բավրա բողոքի ավտոերթի մասնակիցները: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Վերջինիս խոսքով, հրապարակում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, սակայն մարդկանց հոսքը շարունակվում է: Հանրահավաքին ելույթ են ունեցել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը:

Հանրահավաքի մասնակիցները խորհրդանշական հանգանակություն են կազմակերպել եւ 100-ական դրամ հավաքել` Հայաստանի կառավարությանը փոխանցելու եւ բյուջեն լցնելու համար:

Նշենք, որ վրացական համարանիշներով մեքենաների վարորդներն այսօր ավելի վաղ փակել էին հայ-վրացական սահմանի Բավրա անցակետի տարածքն ու M1 մայրուղին: Լեւոն Բարսեղյանը նշեց, որ հանրահավաքից հետո վարորդները հավաքվելու են «Ասպարեզ» ակումբում հետագա անելիքները ճշտելու համար:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Բավրայի անցակետում  բողոքի գործողությանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, Տիգրան Կարապետյանը:

Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները բողոքում են օրենսդրական նոր փոփոխությունների դեմ, որոնց համաձայն վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները Հայաստանում քաղաքացին կարող է վարել միանվագ մուտքով առավելագույնը 15-օրյա ժամկետով: Ըստ վարորդների իրենց ստիպում են մաքսազերծել մեքենաները խայտառակ բարձր մաքսատուրքերով, իսկ իրենք ի վիճակի չեն վճարել այդ գումարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Ամենաշատ