News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Երեւանում հանգստյան օրերը նշանավորվեցին հացի եւ ալյուրի թանկացման նոր ալիքով։ Թեեւ տարբեր խանութներում թանկացումներն անհամաչափ են ընթանում՝ կարելի է խոսել հացի հերթական 5-10 դրամ թանկացման մասին։

Հացի եւ ալյուրի հերթական թանկացումների մասին NEWS.am-ը պարզաբանումներ խնդրեց հացահատիկի խոշոր ներկրող «Մանչո Գրուպ» ընկերության նախագահ Իվան Մուսոյանից; Նրա տեղեկացմամբ՝ այսօրվանից իրենց ընկերությունը իրականացրել է ալյուրի բացթողնման գների բարձրացում։ Մեկ պարկ ալյուրը (50 կգ) բաց է թողնվում 34 դոլարի համարժեք դրամով՝ նախկին 31 դոլարի համեմատ։ Այսինքն՝ 1 կգ ալյուրի մեծածախ գինը բարձրացել է մինչեւ 248 դրամ՝ ռեկորդային բարձր մակարդակ վերջին 2 տարում։

Մուսոյանի պարզաբանմամբ՝ միջազգային շուկայում ցորենի խնդիրը բավականին բարդացել է։ Ներկայում ցորենի մատակարարման առավել հարմար երկիրը Ուկրաինան է, սակայն այնտեղ կրկին երկարաձգել են արտահաման քվոտաները։ «Ցորեն բերելը բավական լրջացել է։ Մի կերպ ենք բերում Ուկրաինայից։ Այսօր պետք է թռչեի այնտեղ, բայց զանգեցին ասացին՝ մի 2 օր էլ սպասի։ Միակ հարմար տեղը Ուկրաինան է, ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ցորենը 60 դոլարով թանկ է»,- ասաց Մուսոյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ ներկրվող ցորենի մաքսազերծման հսկիչ գինը բարձրացվել է մինչեւ 350 դոլար՝ նախկին 250 դոլարի համեմատ։ Նրա խոսքով՝ ավելի ճիշտ կլիներ ներկրվող ցորենն ընդհանրապես ազատվեր հարկից, սակայն հավանաբար դրան խոչընդոտում են բյուջետային խնդիրները։ Ըստ Մուսոյանի՝ ներկրվող ցորենի ինքնարժեքը մինչ մաքսազերծումը հասնում է մոտ 420 դոլարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ