Նիժնի Նովգորոդում հայկական հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով եւ դանակահարությամբ: Հիվանդանոց են տեղափոխվել երեք հայեր: Միջադեպը տեղի է ունեցել Ուդմուրտսկայա փողոցի սրճարանում, որտեղ մի խումբ հայեր հարսանեկան արարողություն էին անցկացնում:
Միջադեպի արդյունքում երկու մարդ դանակի հարված են ստացել, մեկը` աչքի շրջանում հրազենային վնասվածք: Կրակոցն արձակել են գազային ատրճանակից, հաղորդում է «Աքսակալ» գործակալությունը: