News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների միջեւ կոնֆլիկտներ չկան, ուղղակի որոշակի հարցերում առկա են տարաբնույթ մոտեցումներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական Սամվել Նիկոյանը՝ վստահեցնելով, որ կուսակցությունների միջեւ հակամարտության մասին լուրերը մամուլի հորինվածքներ են՝ «ստեծագործական երեւակայության արդյունք»: Նիկոյանը նաեւ հիշեցրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության համագումարում եւս հերքել էր կոնֆլիկտների մասին լուրերը։

Ըստ Նիկոյանի՝ պետք է անել ամեն ինչ, որպեսզի 2008 թվականին կազմավորված քաղաքական կոալիցիան շարունակի արդյունավետ ու կառուցողական գործունեությունը: Սամվել Նիկոյանը անդրադարձավ նաեւ այն լուրերին, ըստ որոնց փետրվարի 16-ին կոալիցիան հնարավոր է համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրի։ Ընդգծելով, որ այդ փաստաթղթի վերաբերյալ ստորագրման մասին հավաստի տեղեկություններ չունի, այնուամենայնիվ հույս հայտնեց, որ կոալիցիայի մաս կազմող բոլոր կուսակցությունները կգործեն բաց եւ թափանցիկ:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին հայտարարություն չկատարեց, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ԲՀԿ համագումարի ինտրիգը դա պետք է լիներ: Եւ հետո` ինչո՞ւ պետք է նման հայտարարություն աներ, չէ՞ որ դա նախընտրական համագումար չէր, որտեղ նման խնդիր դրված լիներ: Շատ անբնական կլիներ, որ ԲՀԿ համագումարը նվիրված լիներ նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին սատարելուն»:

ԱԺ Հանրապետական փոխնախագահը նաեւ գերազանց գնահատական տվեց կոալիցիայի ամրությանը, 5 բալանոց համակարգով նշանակելով 5, քաղաքական ուժերի միասնության դրսեւորմանը։ «Իհարկե դա իմ ցանկությունն է,  բայց  դուք կհամոզվեք, որ դա իրոք այդպես է»,-վստահեցրեց ԱԺ փոխնախագահը:  

Նշենք,  որ NEWS.am-ին  Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնի է դարձել, որ  իշխող կոալիցիան փետրվարի 16-ին, ամենայն հավանականությամբ, համագործակցության մասին նոր փաստաթուղթ է ստորագրելու: Փաստաթղթում մասնավորապես ասված է, որ կոալիցիոն երեք կուսակցությունները 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին կսատարեն երկրի գործող նախագահին։

Նկատենք, որ իշխող կոալիցիայի համագործակության մասին փաստաթղթի վերաբերյալ լուրերն սկսել էին շրջանառվել դեռ մի քանի օր առաջ։ Ավելին, համաձայն ոչ պաշտոնական տեղեկատվության՝ որոշված է եղել անգամ փաստաթղթի ստորագրման օրը։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները հաստատել էին այդ տեղեկությունը, սակայն հետո հրաժարվել էին սեփական խոսքերից։ Ներկայումս կոալիցիայի ներկայացուցիչները կրկին off the record հաստատում են նմանօրինակ փաստաթղթի գոյության եւ դրա՝ փետրվարի 16-ին ստորագրման լուրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, գցեն. Գագիկ Մելքոնյան
Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս...
Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին...
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ամենաշատ