Իսպանիայի ոստիկանությունը Ալկոասա եւ Ալիկանտեշ քաղաքներում 15 վրացուց բաղկացած ավազակախումբ է ձերբակալել, հաղորդում է վրացական «Ամբեբի» գործակալությունը:
Ըստ գործակալության, խմբի անդամները կանոնավոր կերպով բնակելի տներ են թալանել: Ոստիկանությունը խմբի անդամներից մեկի տանը գտել է թանկարժեք տեխնիկա, ինչպես նաեւ պայթուցիկ սարքավորումներ:Այդ ամենը վրացիները թաքցնում էին զուգարանում:
Ինչպես տեղեկացրել է Իսպանիայի ոստիկանությունը, նրանք երկար ժամանակ հետեւել են հանցախմբին: