News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ մտահոգիչ լուրեր են ստացվում մեր հյուսիսային հարեւան Վրաստանից։

Թերթի հավաստի տեղեկություններով, նրա հարավային՝ ադբեջանաբնակ շրջաններում հայտնվել են Բաքվից ուղարկված՝ գաղտնի զորահավաք իրականացնող հատուկ էմիսարներ։ Շրջելով Վրաստանի Մառնեուլի, Գարդաբանիի եւ այլ շրջաններում՝ նրանք խոշոր գումարներով հավաքագրում են տեղի ադրբեջանցիներին Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Թերեւս առաջիկայում հարկ կլինի պարզել, թե ինչպե՞ս է նայում Վրաստանի ղեկավարությունը իր երկրի տարածքում մեկ այլ պետության կողմից կազմակերպվող այս «ընդհատակյա», բայց արդեն բացահայտ դարձած զորահավաքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ