News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, փետրվարի 16-ին Լ.Տեր-Պետրոսյանի կինն ու որդին Երեւան-Լոնդոն-Լոս Անջելես չվերթով մեկնել են ԱՄՆ՝ երկար ժամանակով։

«Ինչո՞ւ Լ.Տեր-Պետրոսյանը որոշեց հեղափոխական շարժման համար կարեւոր այս փուլում երկրից հեռացնել հարազատներին։

Պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է. Տեր-Պետրոսյանը ծրագրում է կտրուկ սրել իրավիճակը երկրում, պատկերացնում է դրա հետեւանքներն ու վտանգավորությունը, ուստի սպասվող «խառը օրերին» չի ցանկանում երկրում թողնել ընտանիքի անդամներին։ Չի բացառվում, որ առաջիկայում Տեր-Պետրոսյանը արտերկիր ուղարկի նաեւ իր ընտանիքի մյուս անդամներին։

Չէ՞ որ սկսելով ակտիվացման նոր փուլ, ՀԱԿ-ը մտադիր է այն ավարտել հերթական քաղաքացիական ընդվզումներով ու բախումներով, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

Դա է պատճառը, որ Տեր-Պետրոսյանն առաջնային է համարել սեփական կնոջ ու որդու անվտանգությունն ապահովելը։ Ի դեպ, եթե հիշում եք, նա իր ընտանիքի անդամներին երկրից դուրս էր տարել նաեւ 2008թ. մարտի 1-ի դեպքերից առաջ»,- գրում է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ