News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բիզնեսում կանանց ներգրավվածությունը համաշխարհային տնտեսության աճող միտում է: Գնալով ավելի շատ ընկերություններ են ներգրավում իրենց ղեկավար օղակում առնվազն մեկ կին: Grant Thornton-ի զեկույցի համաձայն, Հայաստանում ղեկավար պաշտոնների գրեթե մեկ երրորդը  զբաղեցնում են կանայք` 32%:

Կանանց ձեռներեցությանն աջակցելու նպատակով Յունիբանկը FMO բանկի հետ համատեղ իրականացնում է «Կանայք բիզնեսում» ծրագիրը, որի շրջանակներում ընկերությունների կին սեփականատերերը կամ ղեկավարները կարող  են մինչև 500 հազար ԱՄՆ դոլար գումարով և 10.5% տարեկան տոկոսադրույքով վարկ ստանալ: Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով` մինչև 60 ամիս ժամկետով:

«Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում վարկը տրամադրվում է տարբեր ոլորտներում ներգրավված կին ձեռներեցներին` արտադրություն, առևտուր, տուրիզմ, սպասարկում (այդ թվում` տպագրություն և բժշկական սարքավորումներ) և այլն: Նախնական գնահատականներով, «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում  բիզնեսի զարգացման և ընդլայնման համար վարկային միջոցներ կհատկացվեն ավելի քան 100 կին ձեռներեցների:

Անհատ ձեռներեց Քրիստինե Շահբազյանն արդեն իսկ օգտվել է Յունիբանկի նոր առաջարկից :

- Մենք ստացել ենք վարկ շահավետ պայմաններով, ինչը նշանակում է , որ այժմ մենք կարող ենք իրականացնել  մեր բոլոր պլանները` ընդլայնել, արդիականացնել բիզնեսը և դուրս գալ նոր մակարդակ: Այժմ ես ղեկավարում եմ փոքր բիզնես, բայց Յունիբանկի աջակցության շնորհիվ, վստահ եմ առաջիկա հինգ տարիներին կանցնենք զարգացման նոր փուլ:

- Այս ծրագրի նպատակը գործարար կանանց համար ֆինանսավորման ևս մեկ աղբյուր ստեղծելն է, ինչը նրանց բիզնեսի զարգացման համար նոր խթան կհանդիսանա, - նշում է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման  և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը: - Վարկը տրամադրվում է կոնկրետ նպատակների համար` շրջանառու միջոցների համալրման, ներդրումների, այլ բանկերում և վարկային կազմակերպություններում վարկերի վերաֆինանսավորման համար:

Յունիբանկը և FMO-ն համագործակցության համաձայնագիրը ստորագրել են այս տարվա հոկտեմբերին Նիդերլանդներում: Ծրագրի շրջանակներում կին ձեռներեցներին կհատկացվի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում: «Կանայք բիզնեսում» ծրագրի իրականացումը հնարավորություն կտա աջակցել ՓՄՁ-ների զարգացմանը և նպաստել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ