News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչ Սեյրան Հարությունյանը բողոք է ներկայացրել Շիրակի մարզպետարանի դեմ եւ պահանջում է իր 3 երեխաներին, որոնց առանց նախազգուշացնելու մարզպետարանի համապատասխան բաժինը տեղափոխել է մանկատուն:

«Պատճառ են բերում իմ սոցիալական վիճակը. Ի՞նչ է սա նշանակում: Թող ապրեն այնպես ինչպես ես եմ ապրում: Ոչ ոք իրավունք չունի խլել իմ երեխաներին ինձանից»,- ասում է Սեյրան Հարությունյանը ու շարունակում. «Անգամ տանը չեմ եղել , աշխատանքի եմ եղել: Եկել եմ տուն `երեխաներս չկան , պահանջում եմ, չեն տալիս»:

Շիրակի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպան Լուսինե Գինոսյանի ներկայացմամբ, Սեյրան Հարությունյանի տանը չկան տարրական պայմաններ, դրա համար երեխաներին հանձնել են մանկատուն:

«Նրանց կյանքն ավելի ապահով է մանկատանը: Երեխաների մայրը առողջական խնդիրներ ունի», ասել է Գինոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ