News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2015 թվականի հունվարի 12-ին հանցագործը ներթափանցել էր Ավետիսյանների տուն եւ դաժան հաշվեհարդար տեսել հինգ մեծահասակների ու երկու երեխաների հետ։

Մեղադրական եզրակացության համաձայն, ռուսական բազայի զինվոր Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների տուն եւ հրազենից սպանել ընտանիքի անդամներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին։ Այնուհետեւ հինգ հարված է հասցրել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին։ Երեխան 7 օր անց մահացել է հիվանդանոցում։ Վալերի Պերմյակովն իր գործողությունները բացատրում է նրանով, որ ուզում էր տուն գնալ։ Պերմյակովը, վերցնելով ինքնաձիգը, ինքնակամ թողել է դիրքը։ Թափառելով գիշերային Գյումրիում՝ նա խմել է ուզել, եւ, կոտրելով ապակին, մտել է Ավետիսյանների տուն, որպեսզի խմի։ Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը բղավել է։ Պերմյակովի պնդմամբ՝ ինքը վախեցել է եւ սկսել է կրակել։ Ընդ որում, հարեւաններից ոչ ոք կրակոցների ձայն չի լսել։ Սպանելով ընտանիքին՝ Պերմյակովը հագել է տանը գտած հագուստը եւ թաքնվել՝ իր հետ տնից վերցնելով մի քիչ գումար եւ սպանվածների բջջային հեռախոսները։ Համազգեստը, որի վրա իր անուն-ազգանունն էր, ինչպես նաեւ՝ ինքնաձիգը, նա թողել է Ավետիսյանների տանը։

Վալերի Պերմյակովը հայտնաբերվել էր ռուսաստանցի սահմանապահների կողմից՝ «Բայանդուր» ուղեկալի տարածքում։

2015թ․ օգոստոսի 12-ին 5-րդ կայազորային դատարանի Գյումրիում կայացած արտագնա նիստում Վալերի Պերմյակովը խիստ ռեժիմի ուղղիչ գաղությում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել դասալքության համար։ 2016թ․ օգոստոսի 23-ին Շիրակի մարզի դատարանը Վալերի Պերմյակովին մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության, ավազակային հարձակման, սահմանն անօրինական անցնելու կետերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Վալերի Պերմյակովին այսօր փոխանցել են Ռուսաստանին
ՀՀ արդարադատության նախարարություն էր ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը...
Ամենաշատ