News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի սպառնալիքը մշտապես աճում է, որի միակ պատճառը Բաքվի դիրքորոշումն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

«Վերջապես Վաշինգտոնը  հասկացավ եւ գիտակցեց, որ Լեռնային Ղարաբաղը պայթյունի պոտենցիալ օջախ է, ինչի մասին վկայում են ԱՄՆ  բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարությունները: Երեւանի արձագանքն այսպիսին էր. «Դե, փառքդ շատ, որ ի վերջո հասկացաք եւ գիտակցեցիք տարածաշրջանում իրական իրավիճակը»,- ասել է նա:

Փորձագետը նշել է նաեւ, որ ներկայումս Մինսկի խմբի հիմնական ջանքերն ուղղված են ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը կանխելուն: «Հենց դրա վրա է սեւեռված լինելու Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը: Այսինքն, հանդիպմանը հիմնական ուշադրությունը հատկացվելու է Ադրբեջանի դիրքորոշմանը»,- պարզաբանել է փորձագետը:

Կիրակոսյանը նկատել է, որ ամենահատկանշականն այս հանդիպմանը Ռուսաստանի միջնորդությունն է, ով ունի Մինսկի խմբի մյուս համանախագահների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի աջակցությունը: «Այսինքն, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ղարաբաղյան հարցում սերտ համագործակցում են: Բայց եթե այդ համագործակցությունը շարունակվի, կարող է հակասել հայկական կողմի շահերին, քանի որ Ռուսաստանը կարող է ավելի չեզոք դառնալ, ինչը հղի է լուրջ վտանգներով»,- ամփոփել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ