ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող բոլոր ուժերը պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պետք է կատեգորիկ եւ արագ լուծեն լեռնային Ղխաղաբաղի հարցը, քանի որ մարդկանց համբերությունը հատելու վրա է, հաղորդում է SalamNews-ը:
Դեսպանը նշել է, որ դիվանագետները պետք է հնարավորինս արագ կարգավորեն խնդիրը, «հակառակ դեպքում, մեծ վտանգի առաջ կկանգնեն»: Նրա ներկայացմամբ, Թուրքիան ցանկանում է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, այդ թվում նաեւ Հարավային Կովկասում:
«Մենք ցանկանում ենք ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում, այլեւ լավ հարաբերություններ ստեղծել տարածաշրջանի երկրների հետ: Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը միայն ադրբեջանական հողերն ազատելուց հետո: Համաշխարհային հանրությունը պետք է նպաստի, որպեսզի միջազգային իրավունքը հաղթանակի»,- ասել է Թուրքիայի դեսպանը: