News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանն ու Ամերիկան գոհ են երկու երկրների հարաբերությունների առկա մակարդակից, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Վրաստանի նախագահի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, այսօր՝ փետրվարի 24-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը փակ հանդիպման ժամանակ իրենց գոհունակությունն են հայտնել երկու պետությունների հարաբերությունների խորացման վերաբերյալ:

Կողմերը քննարկել են նաեւ երկկողմանի եւ բազմակողմանի գործընկերության հարցը, ինչպես նաեւ շոշափել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պետքարտուղարը ավարտել է իր Վրաստանի այցը եւ մեկնել Ադրբեջան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ