News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մրցունակության եւ կանոնակարգիչ բարեփոխումների թեման է քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի,  «Ջեյքոբս ընդ ասոշիեյթս» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Սքոթ Ջեյքոբսի հետ հանդիպման ընթացքում: 

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է  «Ջեյքոբս ընդ Ասոշիեյթս» խորհրդատվական ընկերության  բարձր վարկանիշն ու միջազգային հարուստ փորձը  օրենսդրական կանոնակարգերի բարեփոխման  ասպարեզում, ավելացնելով, որ ընկերության ծառայությունները կարող են օգտակար լինել մայրաքաղաքի կառավարման ոլորտում։

Խոսելով   քաղաքային տնտեսության եւ գործարար  հատվածի միջեւ համագործակցության արդյունավետ  մոդելի ձեւավորման շուրջ,  Կարեն Կարապետյանը նշել է, որ այսօր քաղաքապետարանի աշխատակազմի  թիվ մեկ խնդիրը  բիզնես միջավայրի համար բարենպաստ պայմանների ապահովումն է ու  ներդրումների ներգրավումը: Այդ դաշտում ընթացակարգերը պարզեցնելու եւ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համար քաղաքապետը կարեւոր է համարել իրավական ակտերի  ու կանոնակարգերի  բարեփոխման անհրաժեշտությունը` ակնկալելով  ընկերության խորհրդատվական աջակցությունը։

«Ջեյքոբս ընդ ասոշիեյթս» –ի գործադիր տնօրենը քաղաքապետին համառոտ ներկայացրել է ընկերության աշխատանքի փորձը գոյություն ունեցող կանոնակարգերի մաքրման, ներդրումների տեսանկյունից բարենպաստ նոր կանոնակարգերի ստեղծման գործընթացի հստակեցման ու որակի վերահսկման ուղղությամբ: Նրա խոսքով ընկերության կողմից  մշակված Կանոնակարգման ազդեցության գնահատում (ԿԱԳ) եւ կանոնակարգիչ գիլյոտին ծրագրերը  հանդիսանում են բարեփոխումների ժամանակակից գործիքներ։ Որպես կայուն բարելավման գործուն մեխանիզմներ ,  հաջողությամբ ներդրվել են  մի շարք երկրներում եւ էական ազդեցություն են ունեցել  բիզնես միջավայրի զարգացման վրա: 

Կողմերը պայմանավորվածություն  են ձեռք բերել համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու  եւ առաջարկությունների առաջին փաթեթը ներկայացնելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ