News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թամրազյան ընտանիքը կարող է մնալ Նիդերլանդներում այն բանից հետո, երբ կոալիցիոն կառավարությունը համաձայնել է փախստականների 630 երեխաներին բնակության իրավունք տրամադրել:

Հաագայում եկեղեցին ի աջակցություն Թամրազյան ընտանիքի 96 օր շարունակ անդադար ժամերգություն էր անցկացրել: Թամրազյան ընտանիքում 21,19 եւ 15 տարեկան երեք երեխա կա: 450 կամավոր քահանաներ 13 շաբաթվա ընթացքում ժամերգություն են անցկացրել, գրում է Dutch News-ը:

Նշվում է, որ 630 երեխաների մի մասը ծնվել է Նիդերլանդներում եւ երբեք չի եղել իրենց ծնողների  երկրներում: 

Օրենքը սակայն չափազանց ուշ ուժի մեջ մտավ Գրիգորյան ընտանիքի համար, որին անցյալ շաբաթ արտաքսել էին Հայաստան: Ընտանիքը, ներառյալ երեք երեխաները՝ 3, 5 եւ 8 տարեկան, 9 տարի շարունակ ապրում էր Նիդերլանդներում եւ երեխաներն այնտեղ էին ծնվել, հաղորդում է Nl Times.-ը:

Ընտանիքի հոր՝ Հովիկի խոսքով, նրանց համար շատ դժվար է Հայաստանում, քանի որ երեխաները հայերեն չեն խոսում եւ կարոտում են իրենց տունը:

«Մենք ապրում ենք փոքր բնակարանում: Բոլորս քնում ենք ներքնակների վրա՝ հատակին:

Ցուրտ է եւ մենք ոչինչ չունենք»,- պատմել է նա՝ հավելելով, որ աղջիկը՝ Շուշանը, որին մի քանի տարի առաջ բեռնատարը վրաերթի էր ենթարկել, Հայաստանում պատշաճ խնամքի չի ստանում:

Ընտանիքի փաստաբան Մերի Գրիգորյանն ամեն ինչ անում է, որպեսզի ընտանիքը կարողանա հետ վերադառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ