News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը մտահոգված է բնակչության արտագաղթի մակարդակով եւ քայլեր է ձեռնարկում այն կրճատելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան  Սարգսյանը փետրվարի 25-ին երկրի հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում:

«Իհարկե, միգրացիոն ծառայույթունից ստացված թվերը մեզ մտահոգում են: Այդ պատճառով մենք հաստատել ենք հատուկ ծրագրեր` ուղղված արտագաղթի մակարդակի նվազմանը եւ բարենպաստ պայմանների ստեղծմանը այն հայրենակիցների  համար, ովքեր ցանկություն կհայտնեն վերադառնալ հայրենիք»,-ասել է վարչապետը:

Պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանից հեռացածների թիվը` սկսած 1992թ-ից մինչեւ 2010թ. հուլիս, կազմում է 1-1,1 մլն մարդ: Միգրացիայի պետական ծառայության տվյալներով` միգրանտների 65 տոկոսը որպես հիմնական բնակության վայր ընտրել է Ռուսաստանը, ապա հաջորդում են ԱՄՆ-ը եւ Ուկրաինան:  Հայաստանից հեռանալ փորձող տղամարդականց թիվը գրեթե երկու անգամ ավելի է, քան կանանց թիվը: Մեկնողների հիմնական մասն աշխատունակ տարիքում է (30-50 տարեկան):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ