Վրաստանում «խոզի գրիպից» հերթական քաղաքացին է մահացել. Որի արդյունքում զոհերի թիվը հասել է 22-ի:
21-ամյա երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել երկկողմանի թոքաբորբով եւ բժիշկները նրան փրկելու շանս չեն ունեցել, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»: