Ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության շարքի մրցաշարում Հայաստանն առաջին օրը նվաճեց մեկական ոսկե եւ արծաթե մեդալ:
66 կգ քաշային կարգում Արմեն Նազարյանը, տանելով չորս հաղթանակ, հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ վազարիով առավելության հասավ լեհ Պավել Զագրոդնիկի նկատմամբ:
Եզրափակիչ էր դուրս եկել նաեւ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դավթյանը, որը վճռական գոտեմարտում պարտվեց բրիտանացի Էշլի Մաքքենզիին եւ արժանացավ արծաթե մեդալի: