News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է աշխարհում խոշորագույն` պարենի եւ հյուրընկալության Gulfood 2011 ցուցահանդեսին, որը բացվել է այսօր` փետրվարի 27-ին Դուբայում:

Առաջին իսկ օրն արդեն եղել են տասնյակ հազարավոր այցելուներ: Ցուցահանդեսին մասնակցում է 3800 ընկերություն աշխարհի 100 երկրից: Այն կտեւի մինչեւ մարտի 2-ը: Ցուցահանդեսային տարածքում, որը 1մլն քմ է, տեղակայված է 84 ազգային տաղավար:

Միջոցառման ընթացքում միջազգային փորձագետների եւ մասնագետների մասնակցությամբ անցակացվելու են բազմաթիվ նիստեր, սեմինարներ եւ թեմատիկ խորհրդաժողովներ:  Կքննարկվեն պարենի եւ հյուրընկալության ոլորտում զարգացման միտումներն ու հեռանկարները, այդ թվում` գնային քաղաքականությանը, ինովացիաներին, անկայունությունից պաշտապանությանը վերաբերող եւ այլ հարցեր:

Միջոցառումն ամենամյա է, անցկացվում է 1987թ-ից Դուբայում: 2010թ-ին մասնակցել են 45000 հյուրեր 152 երկրից եւ մոտ  3000 ցուցանմուշ` 76  երկրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ