News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե այն թուրքերը, ովքեր ցանկացել են հեռանալ Լիբիայից, արդեն տարհանվել են։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝  Ահմեդ Դավութօղլուն Ժնեւ մեկնելուց առաջ Անկարայի օդանավակայանում հայտարարել է, թե թուրքական իշխանությունները Լիբիայից տարհանել են Թուրքիայի 17 հազար 200 քաղաքացու։ Դավութօղլուն նշել է, թե հերթը հասել է, որ Լիբիային մարդասիրական օգնություն ցուցաբերվի։

Նշենք, որ Լիբիայից Թուրքիայի քաղաքացիների տարհանմանը մասնակցել են «Թուրքական ավիաուղիներ»-ը, Ստամբուլի ծովային հաղորդակցությանը պատկանող արագընթաց նավերը։

Տարբեր տվյալներով՝ Լիբիայում ձերբակալվել է 6 թուրք, ովքեր մեղադրվում են հակակառավարական հուզումներ հրահրելու մեղադրանքով։

Լիբիայում սպանվել է նաեւ Թուրքիայի մեկ քաղաքացի՝ 27-ամյա Յունոս Էմրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ