Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների դեպքում կողմերին թույլ չեն տա երկար պատերազմել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրման կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշեւը «ՌԻԱ Նովոստի»-ի կազմակերպած Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում:
«Եկեք լավատես լինենք»,- առաջարկել է փորձագետը` նկատելով, որ ռազմական սցենարի անթույլատրելիության մասին խոսում են շատ երկրներ, անգամ այնպիսի անտագոնիստներ, ինչպես Իրանն ու ԱՄՆ-ը, «էլ չասած Ռուսաստանի մասին»: