News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան 30 տանկ է ուղարկել Բահրեյն, գրում է եգիպտական Al-Masry Al-Youm թերթը` վկայակոչելով ականատեսներին: Բահրեյնում արդեն մի քանի շաբաթ է, ինչ շարունակվում են բողոքի ակցիաները` կառավարության հրաժարականի պահանջով:

Ըստ թերթի`փետրվարի 28-ի երեկոյան բնակիչները նկատել են, թե ինչպես է 15 ավտոպլատֆորմ` յուրաքանչյուրը երկուական տանկով, Ֆահդա թագավորի կամրջով շրժվել դեպի Բահրեյն:

Նշենք, որ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Բահրեյնում տեղի են ունենում շիա մեծամասնության բազմահազար բողոքի ակցիաները: Նրանք երկիրը կառավարող սուննի փոքրամասնությունից պահանջում են լայն իրավանունքներ Բահրեյնի բնակչության մեծմասնությունը`75%, կազմող շիաների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ