News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները գրեթե ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են անում եւ սադրիչ գործողություններ իրականացնում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ավստրիական «Der Standard»-ին տված հարցազրույցում:

«Միայն մեկ տարվա ընթացքում նրանք կրկնապատկել են իրենց ռազմական բյուջեն եւ մերժում են միջազգային հանրության կողմից արված առաջարկները՝ համաձայնության գալու ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման շուրջ: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող էր մեկնաբանել, որ ադրբեջանական իշխանությունների կողմից որդերգված այդ վարքագիծը վտանգ չի ներկայացնում»,- նշել է Նալբանդյանը: 

Ավստրիական թերթի լրագրողի հարցին, արդյոք Հայաստանը պետք է լուրջ ընդունի այդ ռազմատենչ հայտարարությունները, թե դրանք արվում են ավելի շատ Ադրբեջանի ներքին սպառման համար, Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանել է. «Ուժի կիրառման սպառնալիքը միջազգային իրավունքի խախտում է եւ ռազմատենչ վարվելակերպին համարժեք արձագանք չտալը հնարավոր է հանգեցնի լուրջ հետեւանքների»:

Նալբանդյանը նշել է նաեւ, որ հարկավոր է ավելի զգուշավոր լինել տարածաշրջանային երկրներում տեղի ունեցող քաղաքական-սոցիալական զարգացումները համեմատելու հարցում: «Այն ժամանակ, երբ Հայաստանը քայլեր է ձեռնարկում ժողովրդավարությունը զարգացնելու համար, Ադրբեջանը քայլեր են ձեռնարկում՝ զարգացնելու ավտորիտարիզմը: Սա այն տեսակետն է, որն արտահայտել են միջազգային կազմակերպությունների մեծամասնությունը եւ որի հետ համակարծիք են փորձագետներից շատերը:

Հայաստանում լրատվամիջոցները եւ քաղաքացիական հասարակությունն ակտիվորեն ներգրավված են քաղաքական քննարկումներում, մի բան, որը չլսված բան է Ադրբեջանում»,- ասել է Հայաստանի ԱԳ նախարարն ու հավելել. «Ճիշտ հակառակը, պետության կողմից լիարժեք աջակցություն ստացող՝ հայերի նկատմամբ ատելություն սերմանող քարոզչությունը խանգարում է խաղաղության հաստատման գործընթացին: Եվ նման ճանապարհով երիտասարդ սերնդի ուղեղները թունավորումը խոչընդոտում է ապագա կարգավորման համար: Ընդհանուր առմամբ, փոխզիջման եւ խաղաղ երկխոսության ոգին առավել քիչ է հավանական ավտորիտար երկրներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ