News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հայկական «Ավտոգեն-Մ» մեքենաշինական ընկերությունը ՌԴ-ում հանդիպել է որոշակի խնդիրների, ինչը խոչընդոտում է ընկերության գործունեությանը՝ մասնավորապես արտադրանքի իրացման առումով: Այս մասին, այսօր Մոսկվայում ԵՏՄ մրցակցային մարմինների ղեկավարների նիստում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նա նշել է, որ ընկերությունը զբաղվում է սարքավորումների արտահանմամբ եւ իր արտադրանքը ՌԴ շուկայում իրացնում է «Օրբիտա» գրանցված ապրանքային նշանի ներքո: Սակայն պարզվել է, որ ռուսական շուկայում կան այլ ընկերություններ, որոնք արտադրում եւ վաճառում են նման սարքավորումներ՝ նույն «Օրբիտա» ապրանքային նշանով, ինչը օրենքի խախտում է եւ վնաս է պատճառում տեղական արտադրողի շահերին:

«ԵՏՄ մեր գործընկերների հետ ակտիվ եւ հետեւողական աշխատանքի արդյունքում պարզել ենք, որ այդ սարքավորումները ռուսական շուկայում իրացնում է «Մետալոտեխնիկա» ընկերությունը: Ի պատասխան մեր գրություններին եւ փաստարկիներին, վերջինս ընդունել է խախտման փաստը եւ պատրաստակամություն է հայտնել վերացնելու խախտումը, սակայն, նշել է, որ ինքը հանդիսանում է վերավաճառող ընկերություն»,-նշել է ՏՄՊՊՀ նախագահը եւ հավելել, որ ՀՀ Մրցակցային մարմինը շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ արտադրող ընկերության հետ խնդրի վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով:

Արտակ Շաբոյանը կարեւորել է ԵՏՄ միասնական տնտեսական տարածքում տնտեսվարողների հավասար իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը. «Մեր գործընկերների հետ ակտիվ համագործակցության արդյունքում այս տարիների ընթացքում լուծվել են տասնյակ հարցեր, որոնք հիմնականում առնչվել են ուրիշի ապրանքային նշանի օգտագործման միջոցով տնտեսվարողների գործունեությունը այլ երկրներում խոչընդոտելուն: Այսօր էլ շարունակում ենք այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնել՝ ԵՏՄ տարածքում հայ արտադրողների շահերի պաշտպանության ուղղությամբ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպական ֆոնդային բորսաները նվազում են
ՄԷԳ-ը նավթի բարելի դիմաց 70 դոլարից բարձր գնաճը հնարավոր է համարել 2025 թվականին
Երկարաժամկետ հեռանկարում գների բարձրացմանը նպաստելու է շուկայում առաջարկի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը․․․
Բիթքոինի փոխարժեքը 10 հազար դոլարից անցել է
Բիթքոինի շուկայի կապիտալիզացիան կազմել է 185,83 մլրդ դոլար…
Ինչո՞ւ է թանկացել ծխախոտը. պարզաբանում է ՏՄՊՊՀ-ն
Քանի որ նշված շուկայում առկա են գերիշխող տնտեսվարողներ, հետեւապես շուկան վերահսկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից...
Շաբոյանը Մոսկվայում քննարկել է հայ արտահանողների եւ ՌԴ առեւտրային ցանցերի համագործակցության հարցը
Մեր երկկողմ հետեւողական աշխատանքի արդյունքում արդեն իսկ կարող ենք խոսել զգալի ձեռքբերումների, ինչպես նաեւ ինչը շատ կարեւոր է ՝ մատակարար-առեւտրային ցանց նոր ու առավել կանոնակարգված հարաբերությունների մասին...
ՏՄՊՊՀ-ն բացահայտել է խնդիրներ՝ TV market-ների միջոցով վաճառվող ապրանքների շուկայում
ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ 115 հազար դրամ արժողություն ունեցող ապրանքի անվան տակ գովազդվող ապրանքը մատակարար ընկերությունից հնարավոր է գնել մինչեւ 25 հազար դրամով...
Ամենաշատ