News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գյումրիի 12-րդ ավագ դպրոցում այսօր՝ մարտի 2-ին անցկացվել է հայոց գրականություն առարկայից օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցել են հանրակրթական դպրոցի այն աշակերտները, ովքեր բարձր առաջադիմություն են ցուցաբերել օլիմպիադայի քաղաքային փուլի ժամանակ:

Աշակերտների թիվը փոքր է, եթե նկատի ունենանք, որ մասնակցում են Շիրակի մարզի բոլոր համայնքների աշակերտները: Ընդհանուր առմամբ 80, եւ ավելի մասնակից կա օլիմպիադայի մարզային փուլին, ընդ որում բավական մեծ թիվ են կազմել Աշոցքից ու  Ամասիայից եկած աշակերտները:

Ըստ մասնագետների, այս թիվը շատ ավելի կպակասի եւ հանրապետական փուլին կմասնակցեն հազիվ 6-7 աշակերտ:

«Աշակերտների առաջադիմությունն, ընդհանուր առմամբ, այնքան գոհացնող չէ, իսկ օլիմպիադայի համար հարցաշարերը ընտրված չեն միայն ծրագրային նյութից: Դրանք ծրագրի շրջանակներում են , բայց պահանջվում է նաեւ տրամաբանություն եւ ընթերցանության բարձր մակարդակ, ինչը չունեն այսօր դպրոցահասակները»,- ասել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ Ջեմմա Ավետիսյանը:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ