News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռելյատիվիստական Աստղաֆիզիկայի Միջազգային Կենտրոնի տնօրենը նամակներ է հղել Հայաստանի եւ Բրազիլիայի համապատասխան գերատեսչություններին՝ այդ երկրների խորհրդարանների կողմից Կենտրոնի մասնաճյուղերի միջազգային կարգավիճակը վավերացնելու համար:

Նշենք, որ Իտալիայի Պեսկարա քաղաքում փետրվարի 21-22-ին տեղի է ունեցել Ռելյատիվիստական Աստղաֆիզիկայի Միջազգային Կենտրոնի կառավարող կոմիտեի հերթական նիստը, որը քննարկել է մեկ տարվա աշխատանքների արդյունքներն ու ընթացիկ տարվա բյուջեն: Կոմիտեի նիստին Հայաստանից մասնակցել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Հայաստանի գիտական լրագրողների ակումբից:

Նիստի ընթացքում խոսվել է եվրոպական համալսարաններում այդ կենտրոնի միջոցով տարբեր երկրների երիտասարդների հետհամալսարանական կրթության կազմակերպման, ինչպես նաեւ՝ տարբեր երկրներում գիտաժողովների կազմակերպման հարցերը: Նշվել է, որ Իտալիայի խորհրդարանը միաձայն որոշում է կայացրել կենտրոնի միջազգային կարգավիճակը վավերացնելու մասին՝ դրանից բխող բոլոր առավելությունների տրամադրմամբ:

Կենտրոնի Հայաստանի մասնաճյուղը ռազմավարական նշանակություն ունի՝ Կենտրոնը Մերձավոր Արեւելքի եւ Միջին Ասիայի երկրների հետ կապելու համար: 

Հիշեցնենք, որ Կենտրոնը ստեղծվել է 2002 թ., Հայաստանը միացել է 2003 թ.։ Կենտրոնի անդամներ են նաեւ Վատիկանն ու Բրազիլիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ