News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սոչիում տեղի ունենալիք երեք նախագահների հանդիպումը եւս մեկ քայլ կլինի ԼՂ հարցում հայկական դիրքորոշման ամրապնդման եւ ադրբեջանական կողմի դիրքորոշման մեկուսացման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ տեւական ժամանակ է, ինչ բանակցային սեղանին դրված է մի փաստաթուղթ, որին հայկական կողմը համաձայնել է, իսկ ադրբեջանական կողմը տարբեր պատրվակներով փորձում է խուսանավել` իր համաձայնությունը չտալով:  «Ադրբեջանն այդ վարգաքիծն է դրսեւորել` սկսած Սանկտ-Պետերբուգի հանդիպումից: Արդեն Աստանայի հանդիպման ժամանակ պարզ դարձավ, այդ քաղաքականությունը Ադրբեջանին տանում է դեպի միջազգային մեկուսացում, իսկ միջազգային հանրությունն ավելի եւ ավելի է հակվում դեպի այն դիրքորոշումը, որն ունի հայկական կողմը: Իսկ Սոչիի հանդիպումը եւս մեկ քայլ կլինի հայկական դիրքորոշման ամրապնդման ուղղությամբ»,-նշեց Մինասյանը:

Նա կիսեց այն մտահոգությունները, որ Սոչիի հանդիպումից հետո Ադրբեջանը կրկին կշարունակի իր ռազմատենչ հայտարարությունները եւ նախկինի պես սադրանքներ կհրահրի հայ-ադրբեջանական շփման գծում: «Ադրբեջանի տակից հողը փախչում է, եւ նրան այլ բան անել չի մնում: Ե՜վ եռանախագահող երկրները, ե՜ւ միջազգային հանրությունը ներկայացնում են խնդրի կարգավորման այնպիսի մոտեցումներ, որոնք չափազանց հեռու է այն խոստումներից, որոնք Ադրբեջանը տասնամյակների ընթացքում տվել է իր հասարակությանն ու մոլորության մեջ պահել»,-նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը: Նրա խոսքով` այսօր Ադրբեջանի իշխանությունը  դարձել է իր հասարակությանը տված իր խոստումների գերին, եւ այդ պատճառով ի վիճակի չի ընդունել այն ողջամիտ որոշումները, որոնք ներկայացվում են միջազգային հնարության կողմից:  

Հիշեցնենք, որ Հայաստանի, ՌԴ-ի եւ  Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ