News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մարտի 5-ին Սոչիում կայանալիք Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումից լուրջ ակնկալիքներ ունենալ չարժե: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը:

«Սպասելիքներ չկան երկու պարզ պատճառով. նախ, Ադրբեջանը պատրաստ չէ բանակցել, երկրորդ, այդ բանակցություններում ներկայացված չէ Լեռնային Ղարաբաղը։ Բացի այդ, նախագահների եռակողմ հանդիպման ձեւաչափը կարծես սպառել է իրեն»,- ասաց ԱԺ պատգամավորը։

Նրա խոսքով, վաղը կայանալիք հանդիպումը կարող է լուծել բացառապես մարտավարական, բայց ոչ՝ ռազմավարական խնդիրներ։ «Եռակողմ հանդիպման ընթացքում կամրագրվեն պատերազմ չվերսկսելու, բանակցային գործընթացը շարունակելու եւ նման այլ հարցեր, սակայն  ռազմավարական խնդիրներ դժվար թե արծարծվեն»,- նշեց Արմեն Սարգսյանը։

Հարցին, թե հակամարտող կողմերի հետ հանդիպման ժամանակ ի՞նչ շեշտադրումներ կանի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նկատեց. «Նա, բնականաբար, կփորձի ցույց տալ, թե որքան ուժեղ է այս հարցում Ռուսաստանը եւ ինչ դեր կարող է ունենալ հիմնախնդրի կարգավորման հարցում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի։ Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Հանդիպումը կկայանա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։

Նշենք, որ սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ