News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր՝ մարտի 4-ի նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 8.25 տոկոս:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ մամուլի ծառայությունից, ստացված հաղորդագրության մեջ նշվում է, որ 2011 թ. փետրվարին արձանագրվել է 1.9 տոկոս գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 12.4 տոկոս:

ԿԲ խորհուրդը մտահոգված է գնաճային միջավայրի ընդլայնմամբ, ինչի շարունակականությունը պայմանավորված է պարենային եւ հումքային ապրանքների միջազգային շուկաներում վերջին ամիսների զարգացումներով, 2010 թ. գյուղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատման հետեւանքով դեռեւս պահպանվող բարձր գներով, վերջիններիս երկրորդային ազդեցությունների ուժգնացման եւ գնաճային սպասումների ավելացման երևույթներով: 

Միաժամանակ, խորհուրդը գտնում է, որ տնտեսության զարգացման ներկա եւ կանխատեսվող միտումները առաջիկա ժամանակահատվածում չափավոր գնաճային ճնշումներ են ձեւավորելու:  

ԿԲ խորհրդի կարծիքով՝ իրականանում են 2011 թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշված ռիսկերը եւ կանխատեսումները։ Հավատարիմ մնալով փետրվարին արված հայտարարությանը՝  ԿԲ-ն որոշեց շարունակել դրամավարկային պայմանների խստացումը:

Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը, պարտադիր պահուստավորման մեխանիզմում կատարված փոփոխությունները, պետական այլ կառույցների աջակցությունը հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում իրական նախադրյալներ կստեղծեն գնաճը 2011 թ. երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ