News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատին հավասար երաժշտություն է սիրում. նա հատկապես նախընտրում է դասական երաժշտությունը եւ ջազը։ Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ինքը՝ Արոնյանը։

Բացի երաժշտություն լսելուց, հայ գրոսմայստերը սիրում է նաեւ գիրք կարդալ, հաճախել ամենտարբեր ակումբներ եւ փառատոններ։ «Օրինակ, վերջին գիրքը, որ կարդացել եմ, տնտեսագիտության մասին է եղել, շատ հետաքրքիր էր», պատմեց նա։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ մի օր ինքն էլ, տնտեսագիտության մասին գրքեր կարդալով եւ քաղաքականություն մտած հայտնի գրոսմայստեր Գարի Կասպարովի նման շախմատը թողնելուց հետո զբաղվի քաղաքականությամբ, Արոնյանը նկատեց, որ թեպետ այժմ քաղաքականությամբ ընդհանրապես չի հետաքրքրվում եւ չի հետեւում անգամ լրատվական հաղորդումներին, սակայն չգիտի՝ վաղն ինչով կարող է զբաղվել։

«Մարդը երբեք չի կարող ասել, որ այս կամ այն բանով երբեք չի զբաղվի։ Եթե ինձ պաշտոն առաջարկվի եւ ես հաստատ համոզված լինեմ, որ «գլուխ կհանեմ» այդ գործից, կմտածեմ առաջարկի շուրջ»,- ասաց շախմատիստը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ իր հոբբիներից է ճանապարհորդելն ու ֆուտբոլ խաղալը (ինչը նրա խոսքով իր մոտ այնքան էլ լավ չի ստացվում):

Հարցին, թե ալկոհոլ օգտագործո՞ւմ է, Լեւոն Արոնյանն ասաց, որ մեկ-մեկ։ «Նախընտրում եմ գինի, քանի որ այդ խմիչքի մասին գիտելիքներ ունեմ։ Սիրում եմ նաեւ պորտվեյն, թեքիլա եւ հոնի օղի»,- ասաց հայ գրոսմայստերը՝ ընդգծելով, սակայն, որ խորոված-քաբաբներ չի սիրում։

Ինչ վերաբերում է իր ընկերուհուն եւ այն ակնարկներին՝ շախմա՞տը, թե նրան է ավելի շատ սիրում, Լեւոն Արոնյանն ասաց, որ դա ի սկզբանե սխալ հարց է։ «Դրանք անհամեմատելի բաներ են։ Ոնց որ ասես՝ մամայիդ ես շատ սիրում, թե տոլմա։ Բայց ինչ էլ լինի, ես նախեւառաջ շախմատով եմ ապրում»,- ասաց գրոսմայստերը՝ միաժամանակ ավելացնելով, որ իր ֆիլիպինցի ընկերուհին Հայաստանի պատմության եւ ներկայիս իրավիճակի մասին ավելի շատ բան գիտի, քան ինքը։

Ամփոփելով՝ Արոնյանը նկատեց, որ ե՜ւ կյանքում ե՜ւ շախմատում ինքը փորձում է ուժեղագույն խաղ ցուցադրել՝ չխնայելով ոչ ոքի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Orange Fitness-ը նշեց 10-րդ տարեդարձը
Orange Fitness-ը առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը…
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Բրազիլիայում ձերբակալվել են Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող անձինք
Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ…
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտո)
Եզրափակիչում՝ Ֆրանսիա - Պորտուգալիա...
Սերժ Սարգսյանը Մոսվկայում ներկա է եղել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացմանը
Ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին...
Բարով եկար քո հողը, քո տունը. հայ կին պատգամավորը՝ Արաս Օզբիլիսին
Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է...
Ամենաշատ