News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները առաջիկա աշխատանքային օրը պատրաստվում են Հատուկ քննչական ծառայություն ներկայացնել հաղորդում հանցագործության մասին: Պատգամավորները պահանջում են քրեական գործ հարուցել մարտի 3-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հանցագործության մասին հաղորդման տեքստն այս պահին մշակման փուլում է: 

«Ժառանգությունը» հանցագործության մասին հաղորդման կրկնօրինակները  հասցեագրել նաեւ հայաստանյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների: Հարցին, թե ինչ ակնկալիքով են ներկայացնում հաղորդումը, դրան ընթացք կտրվի՞` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց. «Ցանկացած պարագայում մենք գնալու ենք մինչեւ վերջ, դիմելու ենք հնարավոր բոլոր ատյաններին: Բոլոր մեղավոր մարդիկ, ոստիկանները պետք է պատասխան տան իրենց արարքների համար»: Արմեն Մարտիրոսյանին NEWS.am-ը հիշեցրեց, որ միջադեպից հետո ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշվում էր, թե «Ժառանգություն» պատգամավորները «սադրել են» Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներին, փորձեցել են «բախումներ հրահրել ոստիկանների հետ»: Պատգամավորն արձագանքեց, թե բոլոր հարցերը կտրվեն դատարանում. «Ոստիկանությունը պետք է դատարանում ապացուցի այն, ինչի մասին ասվում է  հայտարարության մեջ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: Ըստ ցուցարարների, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ քաշքշել է Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:Քաշքշոցի հետեւանքով, վատացել էր մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց: Դեպքի վայր էր ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները առաջին օգնություն էին ցուցաբերել նրան: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե միջադեպի հետ կապված ծառայողական քննություն է նշանակելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Ինչպես Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականներն ասում են, որ իրենք նաեւ...
Վերստին կհաղթենք, եթե սիրենք մեր Հայրենիքը, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է. Սերժ Սարգսյան
Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, ազգովին կվերադարձնենք մեր հաղթանակները, կվերականգնենք...
«Հաղթանակ» զբոսայգի այցելեցին Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը
Նշենք, որ վաղ առավոտից «Հաղթանակ» զբոսայգին փակ է, այդ թվում լրագրողների համար...
«Հրապարակ». ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է
Թե որն է այս թեման այլեւս չքննարկելու պատճառը, իշխանական աղբյուրները դժվարանում են հստակ պատասխանել...
«Հաղթանակ» զբոսայգին փակ է. սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին
Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել...
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
Ամենաշատ