News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) բյուրոյի նախագահ, դեսպան Յանեշ Լենարչիչը, հայտնելով, որ իր ղեկավարած կառույցն ու Վենետիկի հանձնաժողովը ապրիլին համատեղ եզրակացություն կներկայացնեն Հայաստան ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ:

Հայաստանի ԿԸՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ  Ազարյանը կարճ ներկայացրել է այդ օրենսդրական փոփոխությունների էությունը:

Լենարչիչն ընդգծել է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք ցուցաբերել ընտրողների ընտրական մշակույթը բարձրացնելու ուղղությամբ;

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ