News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այն  փաստը, որ միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, վերջապես որոշել է դեկլարատիվ հայտարարություններից անցում կատարել կոնկրետ քայլերի՝ հետաքննություն նշանակելով շփման գծում, ուշացած գիտակցումն է այն բանի, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները ռազմականացված են եւ գտնվում են ձախողման եզրին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

«Հիմա միջազգային հանրությունը ուշացումով գիտակցում է, որ այսպես շարունակել չի կարելի եւ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում բանակցային գործընթացը կձախողվի եւ անհնար կլինի խուսափել ռազմական գործողություններից»,- հայտարարեց պատգամավորը։

Նա միաժամանակ կասկած հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հսկողության տակ օբյեկտիվ հետաքննություն կանցկացվի։

«Եթե շփման գոտում իրականացվող միջազգային  հետաքննությունը օբյեկտիվ լինի, դա բավարար կլինի, որ Ալիեւը կանգնի միջազգային տրիբունալի առջեւ։ Սակայն նման բան, իհարկե, տեղի չի ունենա, եւ այս գործընթացը կավարտվի համանախագահների հերթական դեկլարատիվ հայտարարությամբ»,- ասաց պատգամավորը։

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջան ի նախագահների՝ մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ընդունված համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ պեռք է ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցող միջադեպերի հետաքննություն իրականացվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ